«Գալաթասարայի» հետ խաղում (6:0) իր գրանցած հեթ-տրիկի մասին է խոսել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն։
«Լսել, թե ինչպես է «Սանտիագո Բեռնաբեուն» անունդ վանկարկում, երազանք է: Իմ երազանքը կատարվեց:
Ամեն ինչ շատ արագ ստացվեց, քան ես սպասում էի: Ցանկանում եմ հանգստություն պահպանել և օր օրի ավելի շատ աշխատել»,- բրազիլացու խոսքերն է փոխանցել Marca-ն:
«Արաքայական» ակումբի վինգերը խոսել է նաև թիմակիցների վերաբերմունքի մասին.
«Իմ թիմակիցները լավ մարդիկ են, նրանք ինձ վստահություն են հաղորդում»,- ասել է Ռոդրիգոն: