Երգիչ Ռիկի Մարտինը դատական հայց է ներկայացրել եղբորորդու նկատմամբ, ով ավելի վաղ նրան մեղադրել էր ֆիզիկական և էմոցիոնալ բռնություն կիրառելու համար, հայտնում է TMZ-ը։
Հուլիսին երգիչը շահել էր ընդդեմ իր ազգական Դենիս Յադիել Սանչեսի դատը, ով հայտարարել էր երգչի հետ հարաբերությունների մեջ լինելու և նրա կողմից ոտնձգությունների ու բռնության ենթարկելու մասին:
Դատավարության ավարտից հետո զարմիկը սպառնացել էր Մարտինին՝ պահանջելով վճարել նրան: Բացի այդ Սանչեսն իր ինստագրամյան էջում տեղադրել է երգչի հեռախոսահամարը: Չորեքշաբթի Ռիկի Մարտինը դատական հայց է ներկայացրել եղբորորդու դեմ և պահանջել 20 միլիոն դոլար, ինչպես նաև իրեն ու ընտանիքին մոտենալու արգելք՝ նշելով, որ իր սիրելիներն այժմ ավելի անապահով են զգում իրենց:

