Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը Vanity Fair-ին տված հարցազրույցում հերքել է «Էյֆորիա» սերիալի երրորդ սեզոնին իր մասնակցության մասին լուրերը։
Տեղեկությունը, որ երգչուհին նկարահանվելու է նախագծում, սկսել է տարածվել շոուի երկրպագուների շրջանում սոցիալական ցանցերում։ Այլիշը հայտարարել է, որ սերիալում նկարահանվելու առաջարկ չի ստացել։
«Լուրերը ճիշտ չեն։ Չնայած ես կցանկանայի: «Էյֆորիան» ուղղակի կրակ է»,- իրավիճակը մեկնաբանել է երգչուհին։
Էյֆորիան, որի ռեժիսորն է Սեմ Լևինսոնը, հետևում է մի խումբ ավագ դպրոցի աշակերտների և նրանց կյանքի մարտահրավերներին, ներառյալ թմրանյութերի փորձառությունները և տրավմատիկ հարաբերությունները: Շոուում նկարահանվել են Զենդայան, Մոդ Ապատոուն, Էնգուս Քլաուդը, Էրիկ Դեյնը, Ալեքսա Դեմին, Ջեյքոբ Էլորդին, Բարբի Ֆերեյրան, Հանթեր Շաֆերը, Սիդնի Սվինին և այլք։

