fbpx
Հասարակություն

Հայֆիլմում մեծ պարտքեր կուտակած Դավիթ Կարապետյանը նշանակվել է Արման Սահակյանի կողմից․ Հայֆիլմի վերածնունդ

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը Facebook-ի իր էջում գրել է.

«Ես կինոյի հետ ոչ մի կապ չունեմ «լեգենդար» խոսքերի հեղինակ, Հայֆիլմում մեծ պարտքեր կուտակած, քաղաքացիական ակտիվ հասարակության հետ որևէ կապ չունեցող, մասնագիտությամբ երկրաբան, Հայֆիլմի, հուսով ենք, ժամանակավոր տնօրեն բոլորին անհայտ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՊԳ կառավարաման կոմիտեի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Արման Սահակյանի կողմից։

Տարիներ առաջ նույն Կարապետյանը ինքն էր հայտարարում նախաձեռնության անդամներին, որ իրեն այդ պաշտոնը վստահել է Արման Սահակյանը և ինքը միայն հպարտ է դրա համար։

Հարգարժա՛ն պարոն նախարար, Սուրեն Պապիկյան, հիշեցնում ենք և հիշեցնելու ենք ամեն օր այս ամենի մասին այնքան, քանի դեռ սառույցը չի հալվել։ Վերանայեʹք կադրերը, պարոն նախարար և երիտասարդությունը ավագների հետ միասին կկատարեն իրենց քայլերը։ Կոչ ենք անում բոլոր ՀԿ-ներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր հետևորդներին և աջակիցներին հետևողական լինել բոլոր գործողությունների ընթացքին»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=778949089243183&id=100013842969752

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ