Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
Նա նշել է, որ հրթիռային հարվածի հետեւանքով ոչ մի ամերիկյան զինվոր չի սպանվել կամ վիրավորվել։
«Ամերիկացի ժողովուրդը պետք է երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի տուժել անցյալ գիշեր իրանական ռեժիմի հարձակման հետեւանքով։ Մեր բոլոր զինվորները անվտանգության մեջ են, վնասը նվազագույն է»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ չի տուժել նաեւ ոչ մի իրաքցի զինվոր, քանի որ աշխատել է նախազգուշացման համակարգը։
«Նոր պատժամիջոցներ կսահմանվեն, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը»,-ընդգծել է Թրամփը։