fbpx
Խորհրդարան

Ձեր ասածն էլ Ձեզ պատիվ չէր բերում․ Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանին

Դուք որերորդ անգամ կարծիքների տարբերությունը հասցնում եք պլինտուսի ցածր մակարդակի։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Այստեղ ամեն կերպ փորձում ենք մեր ժողովրդի ակնկալիքներն արդարացնել, որովհետև դա այսօր ամենադժվար բանն է անել։ Այն վարքագիծը, որը դուք դրսևորում եք տարբեր կարծիքներ ունենալու պարագայում ձեր հռետորաբանությունը, վարքագիծը անտանելի ու անընդունելի է այս դահլիճում։

Այսօր ժողովուրդը ձեզնից այլ բան է ակնկալում և մի համարձակվեք տարբեր կարծիքներ ունենալու մեր իրավունքների բախման արդյունքում նման հռետորաբանություն և վարքագիծ դրսևորել մեր խմբակցության նկատմամբ»,-նշեց նա։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց Թանդիլյանի ելույթին։

«Տիկին Թանդիլյան, այդպիսի արտահայտությունները որևէ մեկին պատիվ չեն բերում, ձեր հանդեպ ողջ ունեցած սիրով և հարգանքով հանդերձ, Ձեր ասածն էլ Ձեզ պատիվ չէր բերում»,-նշեց Միրզոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ