fbpx
Խորհրդարան

Ինձ մտահոգում է մտասևեռումը իմ անձի հանդեպ․ Նաիրա Զոհրաբյանը մտադիր է իրավական գործընթաց սկսել

Իմ գործընկերների հետ քննարկել ենք, որ այստեղ պետք է հստակեցվի խաղի կանոնները: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարությանը։

Վերջինս երեկ ԱԺ-ում Համազասպ Դանիելյանը ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմի քվեարկության տապալումից հետո ընդդիմադիր գործընկերների դժգոհություններից հետո հանդես էր եկել ելույթով՝ սկսելով այն անգլիական ասացվածքով. «Ձիուն կարող ես տանել աղբյուրի մոտ, բայց երբեք չես կարող ստիպել, որ նա ջուր խմի»։

«Ինչո՞ւ այդ դեպքում մեր ձևակերպումները, հայտարարություններն ալեգորիաներ չեք ընկալում: Մենք միասին պետք է մշակենք փոխադարձ էթիկայի կանոններ»,-ասաց Զոհրաբյան:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից հնչեցրած վիրավորանքները:

«Որոշների վերաբերյալ ուզում եմ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ մտահոգում է մտասևեռումը իմ անձի հանդեպ, անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Մենք կամ պետք է միասին որոշենք բարեկրթության այն սահմանները, որից անդին ուղղակի թույլատրելի չէ, կամ ցավալի է, բայց խորհրդարանի աշխատանքներն ուղղակի կազմալուծվելու է»,-շեշտեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ողջունեց Զոհրաբյանի առաջարկը՝ նշելով, որ քանի որ անկեղծ խոսակցության պահ կա ԱԺ-ում, պետք է ասել, որ լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը՝ այդ թվում նրանք, ովքեր առաջարկում են այդ կանոնները:

«Գուցե ես մտաբերեմ դեպքեր, որ այստեղ որևէ մեկն ասի սիրուն, խաղաղասիրական բան, բայց 5 րոպե հետո այս դռնից այն կողմ բոլորովին այլ հրապարակային հայտարարություն անի: Պետք է յուրաքանչյուր այդպիսի առաջարկ անող իրենից սկսի, իսկ ես միանշանակ ողջունում եմ Ձեր ասածը»,-հավելեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ