ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր ասաց, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում փորձագիտական հաշվարկներին: Նա քաղաքական ու տնտեսական գործընթացներում կարևոր է համարում կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքները:
«Այսօր ՀՀ կառավարության համար կարևոր է ավելացնել ծառայությունների արտահանումը»,-նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ից արտահանումը որոշ աճ է ունեցել, և այս տարի էլ իրենք շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ:

