ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ժամանակի հետհաշվարկը սկսված է և չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։
Ստրասբուրգում քննարկեցինք մամուլի և լրատվամիջոցների ազատության և անվտանգության խնդիրները, «ֆեյք նյուզերի» և ատելության խոսքի մարտահրավերները։ Ես պնդում եմ Ստրասբուրգում հնչեցրած իմ խոսքը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսելու ժողովրդավարությունից, եթե հասարակությունը բաժանված է հակամարտող ճամբարների և բոլորը բոլորի դեմ օգտագործում են «ատելության խոսքի մասսայական ոչնչացման» անթույլատրելի բոլոր հնարավոր զենքերը։
«Հորդոր» բառից ալերգիա ունեմ, ուստի չեմ հորդորում, ուղղակի ասում եմ՝ կասեցրեք էս բարոյալքումը, որովհետև ժամանակի հետհաշվարկը սկսված է ու որևէ մեկը չի «պլստալու» իր բաժին պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»:
https://www.facebook.com/photo.php?fbid=647382686082126&set=a.102014030618997&type=3&theater