Բրիտանացի Էնդի Մարեյը չի կարողացել դուրս գալ Australian Open-ի երկրորդ փուլ: Թենիսիստը 4:6, 4:6, 7:6 (7:5), 7:6 (7:4), 2:6 հաշվով պարտվել է իսպանացի Ռոբերտ Բաուտիստա-Ագուտին:
Հանդիպումը տևել է 4 ժամ 13 րոպե: Հաղթողն իր հաշվին է գրանցել 7 էյս և 10 բրեյք փոինթից հաջող է իրացրել 5-ը: Մարեյը 20 էյս է կատարել, 2 կրկնակի սխալ թույլ տվել և 5 բրեյք փոինթից հաջող է իրացրել 1-ը:
Հիշեցնենք, որ այս հանդիպումը կարող է Մարեյի համար վերջինը լինել: Մարզիկը վերջերս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
Մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել: Շվեյցարացին առաջին փուլում 6:3, 6:4, 6:4 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Դենիս Իստոմինին:
Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի Դենիել Էվանսը:
Այս մասին հայտնում է armsport.am-ը։