Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն կորոնավիրուսի բռնկման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել։
«Ես արտակարգ իրավիճակի եմ հայտարարում, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Մենք կշարունակենք թարմացնել տեղեկությունը նյույորքցիների համար»,- ասել է նա։
Նահանգապետն ասել է, որ ախտորոշված հիվանդների թիվը օրվա ընթացքում ավելացել է 32-ով՝ հասնելով 76-ի։
I am declaring a State of Emergency for New York amid an outbreak of #Coronavirus.
We will continue to provide updates to New Yorkers.
For more information on #COVID19, visit:https://t.co/u23HkuJln1
— Archive: Governor Andrew Cuomo (@NYGovCuomo) March 7, 2020
Մեկ այլ թվիթով նա ասել է.
«Արտակարգ իրավիճակի ռեժիմը թույլ կտա կատարել արագացված գնումներ, լաբորատոր տարածքի ձեռքբերում, անձնակազմի ընդունում և այլն:
Սա կօգնի մեզ միջոցներ հատկացնել տեղական առողջապահական այն բաժանմունքներին և այլոց, ովքեր կարիքը ունեն արագորեն և արդյունավետորեն դրանք ձեռք բերելու»:
An emergency declaration allows the state to perform expedited procurement, leasing of lab space, hiring, and more.
This will help us get resources to local health departments and others who need it quickly and efficiently. https://t.co/YVAJusbLer
— Archive: Governor Andrew Cuomo (@NYGovCuomo) March 7, 2020
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։