Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման խնդրին

Հրապարակող՝

Սվիտալսկի. «Առաջին անգամ ի դեմս ՀՀ կառավարության ունենք գործընկեր, որը հստակ նշում է՝ ինչ է ուզում անել»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին մենք կունենանք նկատելի առաջընթաց՝ վիզաների ազատականացման գործընթացում:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սվիտալսկին ասաց, որ Արևելյան գործընկերությունը հիմնված է չորս հենքերի վրա, որոնցից լավ կառավարումը մեկն է, և կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է որպես շատ կարևոր տարր:

«ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ներկայացնելով նոր օրենքներ, ստեղծելով նոր ինստիտուտներ և հանրային կարծիքը ներառելով կոռուպցիայի դեմ պայքարին»,-ասաց Սվիտալսկին՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ամենաթարմ