Դե Լիգտն աշխարհի լավագույն պաշտպաններից կդառնա․ Մաուրիզիո Սարի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին պաշտպան Մատիաս դե Լիգտի խաղի մասին ասել է, որ ֆուտբոլիստը ապագայում կդառնա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը:

«Համոզված եմ, որ Դե Լիգտը ապագայում կդառնա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Առաջին ամիսների ընթացքում նա խնդիրներ ունեցավ Իտալիայում, բայց դա արդեն անցած փուլ է:
Նա ստիպված էր հարմարվել նոր երկրին և մշակույթին, ինչ բավական բարդ գործընթաց է», –ասել է սարին։

Հիշեցնենք, որ Դե Լիգտը «Այաքսից» տեղափոխվել է  «Յուվենտուս» անցած ամռանը՝ 75 միլիոն եվրոյի դիմաց։

Աղբյուրը՝ Football Italia․

Ամենաթարմ