ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն

Հրապարակող՝

armen grigoryan

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա՝ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով:

Այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ:

Մեր կողմից նշենք, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրացումը Հյուսիսային Կիպրոսի խնդիրն առավել արդիական է դարձրել՝ վտանգ ստեղծելով հակամարտության նոր թափով ծավալման համար։ Վերջին տարիներին Կիպրոսի Հանրապետությունը խորացրել է իր հարաբերությունները Իսրայելի հետ, որը Թուրքիայի համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։

Ամենաթարմ