ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում ընդգծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը։ Հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում, որտեղ նշվում է, որ կողմերը պետք է շարունակեն ակտիվ միջպետական երկխոսությունը։
ՀԱՊԿ երկրները գոհունակությամբ են արձանագրել հայ-ադրբեջանական գործընթացի առաջընթացը՝ ընդգծելով համապարփակ կարգավորման կարևորությունը։ Հռչակագրում նշվում է, որ կողմերը պետք է գործեն անվերապահ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ՝ ապահովելով տարածաշրջանում կայունություն և անվտանգություն։
Նկատենք, որ ՀԱՊԿ-ն գոհունակություն է հայտնում ստեղծված այն իրավիճակի համար, որտեղ իր դաշնակցին բացահայտ ու ցինիկաբար լքել է՝ չկատարելով ՀՀ սահմանները պաշտպանելու իր առաքելությունը։

