«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում գտնվող հողամասը նվիրաբերվեց ՀՀ-ին

Հրապարակող՝

«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում գտնվող հողամասը նվիրաբերվեց ՀՀ-ին

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 0.11 հա մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարության նիստի ժամանակ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ Կոտայքի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տվյալ հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։ Համայնքի ղեկավարի միջնորդագրի հիման վրա գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականությունը։ Հիմք ընդունելով համայնքի ավագանու որոշումը և դատախազության գրությունը՝ առաջարկվել է գույքը ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ապօրինի օտարումը բացառելու նպատակով։

Նիստի ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարզաբանեց, որ նվիրաբերվող տարածքը գտնվում է «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում։ Հողամասը վերադարձվում է ոչ թե համայնքին, այլ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք։ Այս քայլը կարևոր է «Քարերի սիմֆոնիայի» պահպանման և ապօրինի գործողությունների կանխման համար։

Ամենաթարմ