Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ՝ մայիսի 19-ին, վիրահատվել է:
Վիրահատել են մարմնամարզիկի ուսը. ամեն ինչ հաջող է անցել:
Մարզիկը հայտնել է, որ մկանային խնդիր է եղել:
«Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանը:
Արթուրը դուրս է գրվել հիվանդանոցից և հավանական է, որ 5-6 ամսից կկարողանա վերսկսել մարզումները:
Այս մասին տեղեկանում ենք ArmSport-ից: