Կիևում անցկացվում է Հայկական մշակույթի շաբաթը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ նվիրված են Կոմիտասի 150, Սիլվա Կապուտիկյանի 100 և Սերգեյ Փարաջանովի 95-ամյա հոբելյաններին. հայտնում է AnalitikaUA.net-ը:
Նշվում է, որ մշակույթի, գրականության, նկարչության, երաժշտության, կինոյի երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած թեմատիկ միջոցառումները կտևեն հունվարի 19-25-ը:
Կազմակերպիչների խոսքով`հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան, Ժողովուրդների բարեկամության գրադարաններում և Կինոյի տանը:
Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, գրական և երաժշտական երեկոներ ու կինոդիտումներ՝ նվիրված հայ մշակույթի ակնառու գործիչներին: