Սուդանի նախկին կառավարության անդամները ձերբակալվել են․ ցույցերը շարունակվում են

Հրապարակող՝

Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները

Ամենադիտվածներ

BBC-ի փոխանցմամբ՝ Սուդանի զինվորական խորհուրդը ձերբակալել է նախկին կառավարության անդամներին, իսկ ցուցարարները շարունակում են մնալ փողոցներում: Նրանք պահանջում են անցնել քաղաքացիական կառավարման։

Զինվորական խորհուրդը հայտարարել է, որ ընդդիմությանը թույլ կտա վարչապետ ընտրել, իսկ զինվորականները չեն ցրի ցուցարարներին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուդանում տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում, և երկրի նախագահ Օմար ալ Բաշիրը ձերբակալվել էր: Իշխանության անցումն ապահովելու համար 2 տարի ժամկետով ստեղծվել է զինվորական խորհուրդ, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը:

Ամենաթարմ