Իրանի նախագահը կոչ է անում միասնության

Հրապարակող՝

,

Ամենադիտվածներ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է ժողովրդին, հայտնում է Press TV-ն։ Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները փորձում են լուծել խնդիրները և թեթևացնել մարդկանց հոգսերը։ Իրանում տեղի ունեցող անկարգություններին անդրադառնալով, նախագահը նշել է, որ կառավարությունը թույլ չի տա, որ օտարերկրյա ուժերը պառակտում սերմանեն ազգի մեջ։

Փեզեշքիանը կոչ է արել բոլոր իրանցիներին միավորել ջանքերը՝ լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները։ Նա ընդգծել է, որ հասարակության բոլոր շերտերը պետք է միասնաբար պայքարեն օտարերկրյա աջակցություն ստացող անկարգությունների դեմ։ «Ոչ մի համաքաղաքացի չպետք է քաոս ստեղծի, ոչ մի մարդ չպետք է սպանի մեկ այլ մարդու»,- ասել է նա։

Նախագահը նաև նշել է, որ իր կառավարությունը պայքարում է երկրում կոռուպցիայի արմատների դեմ և քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները այլ երկրներում, ընդգծելով, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է ամաչի այն ամենի համար, ինչ անում է Վենեսուելայում, Գազայում և այլ վայրերում։

Ամենաթարմ