Մետրոյի Անջափնյակ կայարանի ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է 98 միլիարդ դրամի ներդրում, ներկայումս ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախագծային աշխատանքները սկսվել են 2021 թվականին, իսկ 2026-2031 թվականներին նախատեսվում է իրականացման փուլը: Նախագիծը արդեն ներկայացվել է կառավարություն, որտեղ վարչապետի մոտ տեղի կունենա վերջնական քննարկում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ կարևոր է արագացնել փաստաթղթի նախագծի պատրաստման գործընթացը, որպեսզի մինչև ամսվա վերջ արդեն ունենանք պատրաստի նախագիծ: Գերակա շահի մասին որոշումը հաստատվելուց հետո կմեկնարկեն օտարման գործընթացները: Մրցութային գործընթացների ձգձգումները հնարավոր են, սակայն մեծ հավակնություն կա, որ միջազգային լուրջ խաղացողներ ներգրավվեն այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրում: Քաղաքապետը ընդգծել է, որ փետրվարի առաջին գործակարգավարական նիստին պետք է զեկուցվի, որ փաստաթուղթը ուղարկվել է կառավարություն:

