Սու-30ՍՄ կործանիչների դերը Հայաստանի պաշտպանության գործում

Հրապարակող՝

su 30sm

Ամենադիտվածներ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում խոսել է Սու-30ՍՄ կործանիչների կարևորության մասին Հայաստանի օդային տարածքի և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Նախարարը նշել է, որ այս տարի նախատեսվում է Զինված ուժերի զարգացման և սպառազինությունների գնման հերթական հնգամյա պլանի ընդունումը, որտեղ Սու-30ՍՄ կործանիչները կարևոր դեր կունենան։

Պապիկյանը ընդգծել է, որ կործանիչների համար նախատեսված սպառազինությունը արդեն գոյություն ունի, և սպասվում է նաև լրացուցիչ ձեռքբերումներ։ Նա վստահեցրել է, որ Զինված ուժերը համալրվում են նորագույն տեխնիկայով, ինչը կարևոր է երկրի պաշտպանունակության համար։ Նախարարը նաև պատասխանել է արևմտյան զենքի գնման համատեքստում ռուսական տեխնիկայի ճակատագրի մասին հարցերին, նշելով, որ նոր տեխնիկայի ձեռքբերումը չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է ունեցած տեխնիկայից։

Հիշեցնենք, որ Սու-30ՍՄ կործանիչները գնվել էին 44-օրյա պատերազմից առաջ, սակայն պատերազմի ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռները տեղում են եղել, բայց հրթիռները՝ ոչ։

Ամենաթարմ