Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վիրահատությունը հաջող է անցել, և նրա վիճակը գնահատվում է կայուն։

