Այսօր, հունվարի 27-ին, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակում մահվան դեպքերի մասին շրջանառվող տեղեկություններին: Նա նշել է, որ վերջին տարիներին բանակում մահվան դեպքերը կրճատվել են: “Մենք ունենք դեպքերի նվազում, նախորդ տարի ծառայության հետ կապված եղել է ընդամենը 6 մահվան դեպք, իսկ մնացածը սովորական կենսաբանական մահեր են,” – ասել է Սարգսյանը:
Փոխնախարարը նաև կոչ է արել քաղաքական գործիչներին և լրագրողներին չտարածել ապատեղեկատվություն, որը կարող է վնասակար լինել հասարակության համար: “Մենք պետք է պատասխանատու լինենք տարածվող տեղեկությունների նկատմամբ և խուսափենք դժբախտությունների մունետիկ լինելուց,” – ընդգծել է նա:

