Ավտովթար Արագածոտնում՝ 15 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ

Հրապարակող՝

Ավտովթար Արագածոտնում՝ 15 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ

Ամենադիտվածներ

Հունվարի 27-ին, ժամը 11:10-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որտեղ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ, որի արդյունքում բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ամենաթարմ