ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցում մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ծնվածների համար

Հրապարակող՝

ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցում մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ծնվածների համար

Ամենադիտվածներ

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։ Փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով: Այս որոշումը կարևոր է այն ավանդատուների համար, ովքեր երկար տարիներ սպասել են իրենց գումարների վերադարձին։

Ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

-անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

-ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

-ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),

-տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

-ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Ամենաթարմ