Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս։ Հանդիսավոր արարողության ընթացքում նախարար Պապիկյանը ընդգծել է նոր զորամասի կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և զինծառայողների պայմանների բարելավմանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։
Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։

