Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել գույքեր և դրամական միջոցներ

Հրապարակող՝

Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել գույքեր և դրամական միջոցներ

Ամենադիտվածներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը: Դատախազությունը պահանջում է բռնագանձել Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից մի շարք գույքեր, այդ թվում՝ 3 անշարժ գույք, 4 անշարժ գույքի գնման իրավունք, 3 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Այս հայցը ներկայացվել է այն հիմքով, որ Արթուր Աղաբեկյանի կողմից ձեռք բերված գույքերը չեն համապատասխանում նրա օրինական եկամուտներին: Դատախազությունը նաև նշում է, որ 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և պետք է բռնագանձվի:

Ամենաթարմ