Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում

Հրապարակող՝

araxchi

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը, նույնիսկ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների ժամանակ: Այս հայտարարությունը արվել է Օմանում, որտեղ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են միջուկային ծրագրի շուրջ առկա լարվածությունը: Արաղչինն ընդգծել է, որ Իրանը չունի ուրանի հարստացման այլ երկրներ փոխանցելու ծրագրեր, ինչը նշանակում է, որ Թեհրանը շարունակում է պահպանել իր միջուկային քաղաքականությունը:

Բանակցությունների ընթացքում կողմերից ոչ մեկը չի փոխել իր դիրքորոշումը, սակայն երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակելու դիվանագիտական ջանքերը: Փետրվարի 6-ին՝ Մուսկատում բանակցություններից հետո, Արաղչին հանդիպումը որակել է որպես «լավ սկիզբ» և նշել, որ քննարկումները կշարունակվեն երկու երկրների մայրաքաղաքներում խորհրդակցություններից հետո։

Ամենաթարմ