TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ Վահե Դավթյան

Հրապարակող՝

TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ Վահե Դավթյան

«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) նպատակներից է նաև վերահսկողություն սահմանել ՀՀ Սյունիքի մարզի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքերի նկատմամբ։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Նա հղում է կատարել ՀՀ ընդերքի երկրաբանության ոլորտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Պետրոս Ալոյանի 2010 թվականին հրատարակված գրքին, որտեղ ներկայացված են ՀՀ տարածքում ուրանի պաշարների հիմնական գոտիները։

«Վաշինգտոնի աշխարհատնտեսական նպատակները շատ պարզ են։ Այն է՝ հետ չմնալ Չինաստանից և Ռուսաստանից, որտեղ միջուկային էներգիայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումի ռեակտորներ, արագ նեյտրոնային ռեակտորներ): Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի խոշորագույն մատակարարը մնում է Ռուսաստանը։ Մյուսն էլ՝ թույլ չտալ Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացիա Նիգերում և Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է Թրամփի կողմից դիտարկվել որպես տնտեսական գաղութացման գոտի»,- գրել է Դավթյանը։

Ամենաթարմ