Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի աշտարակի գործունեությունը

Հրապարակող՝

Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի աշտարակի գործունեությունը

2026 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) կասեցրել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Աղավնատուն, Նշան Մաթևոսյան 1): Ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչը խախտում է օրենքի պահանջները: Լցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը, իսկ տնտեսվարող սուբյեկտը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 

Ամենաթարմ