Բաքուն ու Երևանն ինքնիշխան են Վաշինգտոնի հետ հարաբերություններում

Հրապարակող՝

Բաքուն ու Երևանն ինքնիշխան են Վաշինգտոնի հետ հարաբերություններում

Ամենադիտվածներ

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք ունեն բոլոր իրավունքները՝ հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցը, նշելով, որ երկու երկրները կարող են ինքնուրույն որոշել իրենց արտաքին քաղաքականությունը։ Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվան շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում։

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ և մշակութային հարաբերություններ»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել այս հարաբերությունները, որպեսզի դրանք շահավետ լինեն բոլոր կողմերի համար։

 

Ամենաթարմ