Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու հոբելյանին

Հրապարակող՝

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու հոբելյանին

Ամենադիտվածներ

Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության այս տարվա հոբելյանական ծրագրերի ցանկում:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված Սեբաստացու հոբելյանին:

Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել են հայկական հոգևոր երաժշտության բազմադարյա ժառանգությունը, որի առանցքում Մխիթար Սեբաստացու ստեղծագործական և մտավոր վաստակն է։

Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվել են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով, որոնք լայն հանրության համար առաջին անգամ են հնչել։

Ամենաթարմ