Փետրվարի 12-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։ Ուժի մեջ մտնելուց հետո զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք՝ զբոսաշրջային օպերատորները, զբոսաշրջային գործակալները, հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, զբոսավարները և ուղեկցորդները, պետք է ծանուցեն իրենց գործունեության մասին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե։

