fbpx
Աշխարհ

Մեքսիկայի հարավում տեղական ինքնապաշտպանության ջոկատները փոխհրաձգություն են իրականացրել

Մեքսիկայի հարավում Գերերո նահանգում տեղական ինքնապաշտպանության ուժերի 2 ջոկատների զինված բախման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, հայտնում է Digital Guerrero պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Պարաիսո դե Տեպիլա բնակավայր տանող ճանապարհին: Հաղորդվում է, որ 2 կողմերը, որոնք իրենց տեղական ոստիկանություն են անվանել, սկսել են վիճել, թե ով պետք է այս շրջանում անվտանգությունն ապահովի, և փոխհրաձգություն են սկսել, որը մեկ ժամից ավելի է տևել:

Իշխանությունների ներկայացուցիչ Ալվարես Էրեդիան հայտնել է, որ ժամանած իրավապահները տասնյակ զոհերի են հայտնաբերել փամփուշտների բազմաթիվ հետքերով 2 ավտոմեքենաների մեջ:

Նահանգի դատախազությունը սկսել է միջադեպի քննությունը, որի համար մեղավորներին որոնում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ