«Չելսի»-ի հարձակվող Վիլիանը գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում չի կարողացել համաձայնության գալ ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին ցանկացել է 3 տարվա պայմանագիր կնքել, սակայն լոնդոնցիները վերջինիս առաջարկել են 1 տարվա պայմանագիր:
Անգլիական գրանդի նման որոշումը կապված է, այն հանգամանքով, որ Վիլիանը շուտով դառնալու է 31 տարեկան և տարիքի հետ միասին նրա խաղում անկում է գրանցվելու:
Հիշեցնենք, որ փորձառու խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն:
Հաղորդում է sportal.am-ը։