Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյան

Հրապարակող՝

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կալանավորված փոխնախարարը ազատվել է պաշտոնից

Ամենադիտվածներ

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը: Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունունում հաստատված է ժողովրդի իշխանություն», – հավելեց վարչապետը:

Ամենաթարմ