ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են:
Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. Գրան Պրի մրցաշարերի մասնակիցների կազմը:
Աշխարհի չեմպիոնի կոչման 21 հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար:
Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: Մեր երկրի առաջատար Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայի / մայիսի 16 – 30 –ը / , Ռիգայի / հուլիսի 11 – 25-ը / և Թել Ավիվի / դեկտեմբերի 10 -24 –ը / փուլերում:
Հաղորդում է armsport.am-ը։