Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հրապարակող՝

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հուլիսի 9-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի էլեկտրական ցանցի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել` 12:22-ին: Տուժածներ չկան:

Արազի փողոցի վերջնամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Խ.) և տանիքն ամբողջությամբ (մոտ 26 քմ):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ