Լրագրող Նիկոլո Սիրան Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը նշել է, որ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
«Մանչեսթեր Սիթին» արդեն անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայմանագիրը նախատեսված է լինիելու 5 տարով՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:
Կուլիբալիի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 70 մլն եվրո և բոնուսներ վճարել: Սակայն 29-ամյա պաշտպանի համար «Նապոլին» պահանջում է 80 մլն եվրո։
Կուլիբալին Ա Սերիայի այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 24 խաղի: