ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:
Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/707403616548024