Գոմեսն ու Մեսսին խաղից հետո խոսել են կյանքի մասին

Վերջերս «Սևիլյա» տեղափոխված արգենտինացի Ալեխանդրո Գոմեսը փոքրիկ զրույց է ունեցել իր հայրենակից Լիոնել Մեսսիի հետ՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումից հետո։

«Մենք խոսում էինք կյանքի մասին:

Լիոնելն ինձ հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել «Ատալանտայում» և ասաց, որ իր համար հետաքրքիր է ինձ Իսպանիայում տեսնելը:

Մենք ոչ մի տարօրինակ բանի մասին չենք խոսել:

Մենք շատ ենք սիրում Լեոյին: Նա Արգենտինայի հավաքականի ավագն է, և մենք նրան ամենալավն ենք ցանկանում», – Գոմեսի խոսքերը փոխանցում է Football Espana-ն:

Ամենաթարմ