Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համակարգող Ռուդոլֆ Սարգսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով, որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին, և որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։
Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի, որն իրեն է վերաբերում՝ որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը հերթական քաղաքական ճնշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ»,- գրել է նա: