Այն ապահով ձեռքերում է․ Բոնուչին գավաթի ու Կելինիի հետ լուսանկար է հրապարակել

Իտալիայի ազգային հավաքականի աստղերից Լեոնարդո Բոնուչին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարկել, որտեղ ինքն ու հավաքականի ավագ Ջորջիո Կելինին գավաթով հանդերձ պառկած են անկողնուն։

«Մի անհանգստացեք, այն ապահով ձեռքերում է։ Մենք պաշտպանում ենք նրան», – լուսանկարին կից գրել է Բոնուչին։

Հիշեցնենք, որ Իտալիայի ընտրանին երեկ 11-մետրանոցներով հաղթեց Անգլիայի հավաքականին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Ամենաթարմ