Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գնտվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի գործընկերոջ՝ Վլադիմիր Մակեյի հետ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 15-ին։
Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Մինսկում է գտնվում ԱՊՀ երկների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։