fbpx
Առողջապահություն

Պատվաստումների օր` Գյումրիում

Coronavirus Vaccine Armenia

Գյումրիում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11։00-ին, կկայանա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ միջոցառման նպատակն է՝ խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը իրազեկել պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև՝ պատվաստման կարևորության մասով հանրային բարձր գիտակցություն ձևավորել։

Միջոցառումը տեղի է ունենալու Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143)։

Ըստ աղբյուրի՝ միջոցառումը նախաձեռնել է Առողջապահության նախարարությունը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ