«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր Կառավարության դիմաց տեղի ունեցած հավաքին ու գրել.
«Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են ինչ-որ երևակայական փաստաթղթի բովանդակության հրապարակում՝ ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։
Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։
Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»։