fbpx
Ժամանց

Բրեդ Փիթը Ջոլիի հետ հաշտվելու ցանկություն է հայտնել

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը ցանկանում է հաշտվել նախկին կնոջ Անջելինա Ջոլիի հետ: Այս մասին գրում է Us Weekly-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Դա անել 57-ամյա Փիթը ցանկանում է հանուն իրենց երեխաների: «Բրեդը հույս ունի, որ մի օր իրենք Անջելինայի հետ հնարավորություն կգտնեն ներելու միմյանց և հարաբերությունների այլ մակարդակ դուրս գալու, թեկուզ հանուն երեխաների: Նրան դուր չի գալիս այս վեճը»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Փիթն ու Ջոլին ամուսնացել են 2016 թվականին և ամուսնալուծվել 2019-ին: Դատական ընթացակարգերը մինչ օրս չեն ավարտվել: Դատավարությունը հիմնականում առնչվում է նրանց վեց երեխային՝ 20-ամյա Մեդոքսին, 18-ամյա Փակսին, 16-ամյա Զահարային, 15-ամյա Շայլոյին և 13-ամյա երկվորյակներ Նոքսին ու Վիվիենին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ