Ճապոնական Sony տրանսազգային կորպորացիան սկսում է էլեկտրական մեքենաների արտադրություն, որի շրջանակներում կստեղծվի էլեկտրաքարերի մշակման հատուկ բաժին։
Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ընկերությունը մտադիր է մուտք գործել համաշխարհային շուկա։
Մինչև սա, Sony-ն ներկայացրել է իր Vision-S 02 անվանումով էլեկտրաքարի նախատիպը, որն ապահովված է 40 սենսորներով ու գերժամանակակից սրահով, որը հագեցած է ժամանցային էլեմենտներով։
Նշվում է, որ Sony-ն էլեկտրական մեքենաների մշակման մեջ որպես առաջանհերթություն է սահմանել անվտանգությունը։