Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում կարճ ծրագրից հետո առաջին տեղում ընթացող ամերիկացի գեղասահորդ Նաթան Չենը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի «La Bohème» երգի հնչյունների ներքո։
Նրա խոսքով՝ Ազնավուրի ստեղծագործությունը շատ խորն է ու հուզիչ։
Չենը գոհ է իր ելույթից։ Նա հավաքել է 111,71 միավոր։
«Ես սխալներ ունեի նախորդ մեկնարկներում, դա օգնեց ինձ փորձ ձեռք բերել: Օլիմպիական խաղերից առաջ շատ մեկնարկներ եմ ունեցել, այդ ամենը նպաստել է այս լավ մեկնարկին», – ասել է նա:
Նշենք, որ Չենի մարզիչը հայազգի հայտնի ամերիկացի մասնագետ Ռաֆայել Հարությունյանն է։